Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում են կառուցողական մոտեցում. ԱՏՁՄ վարչություն

Հունվար 15,2020 23:23

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ վարչության ՀՀ կառավարության հետ համագործակցության վերաբերյալ hայտարարությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հայտարարությունը, որ ԱՏՁՄ անդամ ընկերություններն այլևս անվստահելի գործընկեր են, անընդունելի ենք համարում և հայտարարում ենք․

  1. ԱՏՁՄ անդամ են հանդիսանում 110 բարձր տեխնոլոգիական ընկերություններ, որոնց շրջանառությունից պետությանը վճարված հարկերը գերազանցում են 30 մլրդ․ ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակն ավելին է քան 10 000-ը։ Միությունն իր մեջ միավորում է թե՛ միջազգային և թե՛ տեղական ընկերություններ, որոնք մեծ ներդրում ունեն ոչ միայն բարձր տեխնոլոգիական, այլ կրթության և գիտության զարգացման ոլորտներում։

2.Միությունը շարունակաբար համագործակցելով պետության հետ իրագործել է բազմաթիվ պետական նշանակության նախագծեր, ինչպիսիք են «Արմաթ» և «Իրական դպրոց» կրթական ծրագրերը, ինչպես նաև 2019թ․-ին ՀՀ-ում իրականացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը/WCIT 2019, որը պետությունը ներկայացնում է որպես ձեռքբերում թե՛ ներքին և թե՛ համաշխարհային հարթակներում։

3.Այսուհետ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ՀՀ կառավարությանը հիմնավորելու մեր բարձրացրած խնդիրների արդիականությունը և առաջադրած լուծումների արդյունավետությունը։

«ԱՏՁՄ» ՀԿ Վարչություն

1.ԱՏՁՄ Նախագահ Ալեքսանդր Եսայան

2.Խաչիկ Նազարյան

3.Արմեն Քոչարյան

4.Գևորգ Սաֆարյան

5.Արման Պողոսյան

6.Հայկ Եսայան

7.Իրինա Դումանյան

8.Արսեն Գևորգյան

9.Արմեն Շահնազարյան

10.Գոռ Վարդանյան

11.Մանուկ Հերգնյան

12.Վահագն Պողոսյան

13.Արտակ Չոփուրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031