Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր. ՏԿԵՆ

Հունվար 16,2020 17:13

Հունվարի 16-ին՝ ժամը 16:45-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Լոռիի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։

Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։ Ճամբարակի տարաշածրջանի ավտոճանապրհներին և Գորիս–Կապան ճանապարհի՝ Շուռնուխ գյուղի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 16:45-ի դրությամբ, ՄցխեթաՍտեփանծմինդաՎերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՏԿԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031