Լրահոս
Օրվա լրահոսը

«List.am-ում ՀԴՄ սարքերի համար պահանջում են 170-200.000 դրամ». պատգամավորը՝ ՊԵԿ նախագահին

Հունվար 22,2020 16:40

«Տնտեսվարողները բարձրաձայնում են, որ նոր սերնդի ՀԴՄ սարքեր ՀՀ-ում չկան: Նրանք խնդրի առաջ են: Կազմակերպություն են բացում, որ սկսեն աշխատել, բայց ՊԵԿ-ից նրանց ուղարկում են ՊՈԱԿ, այդտեղից՝ մասնավոր կազմակերպություններ, որոնք, պարզվում է, գրանցված են list.am-ում ու ՀԴՄ սարքերի համար պահանջում են 170-200000 դրամ գումար: Եթե կարողանում են, ճարում են, եթե ոչ, մնում են առանց ՀԴՄ սարքերի»,-ԱԺ նիստում այսօր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին այսպիսի մտահոգություն հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ի պատասխան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց՝ 11 տնտեսվարող սուբյեկտներ դեռեւս 2018թ.-ին պատրաստակամություն էին հայտնել ՀԴՄ սարքերի ձեռքբերման եւ վաճառքի շուկա մտնել, բայց, ցավոք, նրանք լավ չէին ուսումնասիրել շուկայի նրբությունները. «Այնուամենայնիվ, 2020թ.-ին երեք տնտեսվարող սուբյեկտներ ներմուծել են 3000 ՀԴՄ սարքեր, որոնց ծրագրային ապահովումը հիմա ՊՈԱԿ-ում կատարվում է»: Անի Սամսոնյանը նշեց՝ վարչապետի մակարդակով հայտարարվել է, որ տնտեսվարողները 170 000 դրամի փոխարեն նոր սերնդի ՀԴՄ սարքերը ձեռք են բերելու 60 000-ով. «Բայց պարզվում է, որ նման գին չկա շուկայում»:

Դավիթ Անանյանն ասաց, որ թյուրըմբռնում կա՝ նման բան չի հայտարարվել, այլ նշվել է, որ միայն պետության կողմից տրամադրվող ՀԴՄ սարքերն են 60 000 դրամով վաճառվելու: «Մեր ՊՈԱԿ-ի ՀԴՄ սարքերը սպառվել են: Իսկ մեր գործընկերներն ասում են, որ միջինը 120 000 դրամով են վաճառելու՝ առանց ԱԱՀ-ի: Փետրվարի վերջին ՀԴՄ սարքերի չբավարարված պահանջարկ այլեւս չի լինելու»,-վստահեցրեց ՊԵԿ նախագահը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031