Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանը զենքը վարկով էր գնել

Հունվար 24,2020 22:20

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցում երեկ կրակոցներ արձակելու համար ձերբակալված Արթուր Թորոսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել

Հանրային պաշտպան է ներգրավվել Էդուարդ Աղաջանյանը: Մեր տեղեկություններով՝ վաղը Արթուր Թորոսյանին մեղադրանք կառաջադրվի, դատարանն էլ կքննի կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:

Այսօր Թորոսյանը ցուցմունք է տվել, պարզվել է՝ դեպքի ժամանակ իր մոտ եղած զենքը օրինական է եղել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Էդուարդ Աղաջանյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Թորոսյանը զենքը գնել էր վարկով: Արտաշատում Արթուր Թորոսյանին ճանաչողները մեզ հետ զրույցում պատմեցին, որ նա «Էրեբունի պլազա» հյուրանոցում էր աշխատում ու վերջերս աշխատանքից հեռացվել էր աշխատանքի վայրում ու աշխատանքի ժամին քնելու համար:

Աշխատանքից իրեն ազատելու լուրից վրդովված՝ նա վարկ է վերցրել, գնել զենքը ու հյուրանոցում կատարած իր գործողություններն էլ վրդովմունքի հետեւանք են եղել: Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ նրան աշխատանքից հեռացնելուց հետո չեն վճարել աշխատավարձը: Զենքով նա նաեւ աշխատավարձ էր պահանջում: Մեր այս տեղեկությունները Արթուր Թորոսյանի պաշտպանը չցանկացավ մեկնաբանել, նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկությունները, ասաց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող մեկնաբանել:

Հիշեցնենք, որ երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031