Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դիմել է Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավորին. Մխիթար Հայրապետյան

Հունվար 24,2020 23:30

Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին:

Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկել եմ կիպրացի գործընկերոջս՝ Նիկոս Տորնարիդիսի հետ:

Այնուհետև հեռախոսազրույց եմ ունեցել հենց իր՝ տիկին Թեոխարուսի հետ և իմ զորակցությունը հայտնել վերջինիս։ Նման սկզբունքային, ճշմարտության համար պայքարող և դժվարություններից երբեք չվախեցող քաղաքական գործիչները ոչ միայն սեփական երկրի, այլ նաև մյուս ժողովուրդների համար լավ օրինակ են հանդիսանում։ Դե իսկ Ադրբեջանում պիտի հիշեն՝ երկրի ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու խղճուկ փորձերը երկարաժամկետ կտրվածքով ոչ մի արդյունք չեն տալու:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031