Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանն ընդունել է Քաջարանի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցներին ու նրանց ծառայություններից օգտվող մի խումբ հղիների

Հունվար 25,2020 13:59

Հունվարի 24-ին Սյունիքի մարզպետարան էին եկել Քաջարանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցներն ու նրանց ծառայություններից օգտվող մի խումբ հղիներ։ Նրանց ընդունեց ու ներկայացված մտահոգությունները լսեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Այցի ու անհանգստության առիթը տարեկան 150 ծնունդ չապահովող ծննդատան պետպատվերի վերացումն ու Քաջարանի հղիների ծննդալուծումը Կապանում իրականացնելու հնարավոր որոշումն է։

Հունան Պողոսյանը, ներկայացնելով պետական քաղաքականության տրամաբանությունն ու ՀՀ առողջապահության նախարարության մոտեցումները, խոստացավ առաջիկա քննարկումներից ու վերջնական որոշումից հետո կրկին հանդիպել նրանց ու անդրադառնալ խնդրին։

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031