Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ Ռուբեն Հայրապետյանին

Հունվար 29,2020 22:35

Չէի անդրադառնա խնդրին, եթե կարևոր չլիներ և լրատվամիջոցների կողմից միակողմանի տեղեկատվության հիման վրա տարածվող լուրերին արձագանքելու խնդիր չլիներ

Արձանագրում 1․ Մի անհատ, երկար ժամանակ ինձ (և ոչ միայն) մեղադրում է ՀՊՏՀ կրթական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներով զբաղվելու, բացահայտած խնդիրները չկոծկելու համար։

Արձանագրում 2․ Նույն անհատն ինձ մեղադրում է, որ պատշաճ կերպով արձագանքել եմ նաև տարբեր ամբիոնների աշխատակիցների կողմից իրենց պարգևավճարների դիֆերենցման խնդրին։

Արձանագրում 3․ Ինձ մեղադրող անհատը մոռանում է իր իսկ կողմից վավերացված հրամանը, ըստ որի՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը համակարգում է Համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների, ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի, ֆինանսատնտեսագիտական քոլեջի․․․ աշխատանքները։ Վերլուծում դրանց գործունեության արդյունքները, ներկայացնում իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ խրախուսանքի կամ տույժերի կիրառման առաջարկություններ։

Արձանագրում 4․ Նույն պնդումներն անում է մի նախաձեռնություն, որը պայքարում է հանուն կրթության որակի։

Արձանագրում 5․ Նշյալ նախաձեռնությունն իր գրառումների տակ երբևէ չի ջնջում ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Գրիգորյանի՝ իմ անձն ու բարի համբավը արատավորող այնպիսի գրառումներ, որոնք ներհատուկ են բացառապես քրեական ենթամշակույթին (օրինակ գործ տալ, գործ կարել, գործ սարքել․․․)։ Եվ թող չպնդեն, թե չեն տեսել։ Լավ էլ հավանում են այդ գրառումները ու, երբ անհրաժեշտ է, սիրահոժար պատասխանում են դրանց։

Թերևս կրթության որակի բարձրացման լավագույն միջոցը քրեական լեքսիկոնն է։

Հիմա մի քանի փաստ, ըստ էության

Փաստ N 1. Թեպետ 2019-2020 ուս տարում Համալսարանի 4 ամբիոններ մշակել են նոր կրթական ծրագրեր, սակայն դրանցից 1-ը լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացվել՝ շրջանցելով գիտական խորհուրդը։

Փաստ N 2. Նշյալ ամբիոններից միայն 1-ի լաբորանտն է պարգևատրվել՝ առանց վարիչի կամ որևէ մեկի զեկուցագրի։

Փաստ N 3. Թեպետ 2019 թվականի ամռանը ՀՊՏՀ 21 ամբիոններ իրականացրել են դասաբաշխում, սակայն կրկին ընդամենը 1 ամբիոնի լաբորանտ է պարգևատրվել դասաբաշխման աշխատանքներին բարեխղճորեն մասնակցելու համար։

Փաստ N 4. Այդ մեկ լաբորանտը պարգևատրվել է ոչ թե ամբիոնի վարիչի կամ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի զեկուցագրի հիման վրա, այլ Համալսարանի միանգամայն այլ ստորաբաժանման ղեկավարի՝ ով տվյալ ամբիոնի կողմից դասաբաշխումն իրականացնելիս գտնվել է արձակուրդի մեջ և ՀՀ սահմաններից դուրս։

Փաստ N 5. Տվյալ ժամանակահատվածում ուսումնական պլանն իր ստորագրությամբ հաստատած պրոռեկտորը նշում է, որ ինքը ուսումնական պլանում մատնանշել է բազմաթիվ թերություններ, սակայն իրեն առաջարկել են ստորագրել փաստաթուղթ՝ խոստանալով կատարել նշված ուղղումները (միևնույն է վերջին էջը նույնն է մնալու պատճառաբանությամբ)։ Սակայն խոստացված ուղղումներն այդպես էլ չեն կատարվել։ Իրավական ձևակերպումները թողնում եմ ընթերցողին, քանզի ես իրավաբան չեմ։

Փաստ N 6. Որոշումների կոլեգիալության սկզբունքի անտեսմամբ հաստատված ուսումնական պլանն էապես վերաձևելու էր ՀՊՏՀ բոլոր ամբիոնների աշխատանքային ծանրաբեռնվածության ծավալները, սակայն ոչ ոք ի զորու չէր այն փոխել։

Մնացյալ փաստերն ու արձանագրումները թողնում եմ ընթերցողին։

ՀԳ Ինձ հետաքրքիր է, տեղեկատվության ազատության մասին օրենքը շահարկողներն, իրենց ընկերներին, ինչու՞ ամբողջական զեկուցագրերս չեն հրամցնում, այլ միայն իրենց հարմար հատվածից կտրված մի պատառիկ։

ՀԳ 1․ Ես առհասարակ չգիտեմ ու՞մ և ինչպե՞ս են վախեցնում մեր համալսարանում։ Գուցե այդ պնդումներն անող անհատը նման փորձառությու՞ն ունի, կամ ականատե՞ս է եղել նման երևույթների նախկինում։

ՀԳ 2․ Արդյո՞ք պետք է կոծկեի այս խնդիրները, թե՞ այնուամենայնիվ ճիշտ էր բարձրաձայնելը։

ՀԳ 3․ Քոմենթներում կտեղադրեմ նաև դատախազության պաշտոնական գրությունը լիազոր մարմնին, որտեղ սևով սպիտակի վրա խոսվում է այն մասին, որ պարգևավճարի կարգի բացակայությունը և Համալսարանի կոլեկտիվ պայմանագրի որոշ դրույթներ կոռուպցիայի և ֆինանսական չարաշահումների հնարավորություն են ընձեռում։ Տեսնելով, որ միևնույն աշխատանքն իրականացնելու համար սովորաբար պարգևատրվել է ընդամենը 1 ամբիոնի լաբորանտ։ Կամ արձանագրելով, որ 2019 թվականին ժամկետից դուրս արձակուրդ վերցրած 131 աշխատակիցներից ընդամենը 28-ին է տրամադրվել Համալսարանի հաշվին արձակուրդ, որոնցից 2-ը չեն ունեցել 6 ամսյա աշխատանքային ստաժ արդյո՞ք չէի կարող վերադասիս նշել, որ երևույթներին իրավական գնահատական տալու խնդիր կա։

ՀԳ 4․ Բոլոր մեղադրանք պարունակող գրառումները ջնջելու եմ։

ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031