Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյանն օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի. ԿԳՄՍ նախարար

Փետրվար 20,2020 10:18

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Մահացել է մեր սիրելի քաղաքացի-արվեստագետը

Խորը վշտով տեղեկացա սիրելի արտիստի ու արժանապատիվ քաղաքացու՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Դժվար է գնահատել նրա անցած երկար ու արգասավոր ստեղծագործական ուղին: Նա օրինակ էր ազատ մտքի, անկաշկանդ ու անշեղ մտավորականի, բառիս լիարժեք իմաստով՝ ժողովրդական արտիստի: Մեզանից պակասեց լուսավոր մի ներկայություն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829