Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ոմանց թվում է, թե Բալասանյան Վիտոյին պաշտոն է պետք, չարաչար սխալվում են»

Փետրվար 28,2020 22:02

«Եթե ոմանց թվում է, թե Բալասանյան Վիտոյին պաշտոն է պետք, չարաչար սխալվում են: Որեւէ մեկից պակաս չեմ ապրում, կաշառք կյանքում տված էլ չկամ: Ես ինձ կաշառք թույլ չեմ տա»,-Արցախի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ես պետական բյուջեից ընդհանրապես չեմ օգտվել, բանակից բենզին չեմ գողացել, հակառակը՝ դրսից եմ բերել բանակ: Ես մեկ խնդիր ունեմ՝ երկիրը, անվտանգությունը, տնտեսությունը զարգացնել, Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչելի դարձնել: Դուք ինձ հետ միասին պետք է քայլեք, թույլ չտաք, որ սխալվեմ, ես էլ թույլ չտամ, որ դուք սխալվեք»,-նշեց Վիտալի Բալասանյանը: Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Վիտալի Բալասանյանի գրասենյակի մամուլի ծառայության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829