Aravot.am-ն այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց՝ դուք բժշկական դիմակների, ախտահանիչ նյութերի արտադրությամբ չե՞ք զբաղվում: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ դուք իմ կառավարիչներին հարցնեք: Ես ասենք թե, հիմնականում զբաղվում եմ քաղաքականությամբ»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ սահմանադրական փոփոխությունների համատեքստում ընդգծում են, որ նոր Սահմանադրության մեջ պետք է անպայման ամրագրում անեն, որ գործարարները, որոնք նույնիսկ իրենց բիզնեսը տվել են հավատարմագրային կառավարման, չհայտնվեն ԱԺ-ում, հիմա դուք պարտաճանաչ գալիս եք ԱԺ նիստերին, ինչպես ասացիք, քաղաքականությամբ եք զբաղվում, հիմա ի՞նչ են ուզում Ծառուկյանից՝ նա պատասխանեց. «Աշխարհում, կարաք հետաքրքրվեք, բոլորդ էլ ինտերնետից օգտվում եք, աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են, որոնք սկզբունքը, մոտեցումը, զարգացումը, տեսակետը գիտեն: Գիտի ինչից ինչ անի, որտեղ դնի, որ ժողովրդի վիճակը լավանա: Եթե մարդը չի տիրապետում տնտեսությունից, ինչի՞ց սկսի, որտեղ ի՞նչ անի: Ամենահաջողակ քաղաքական գործիչները դրա համար եղել են խոշոր գործարարները, ասենք թե, Թրամփը, Բերլուսկոնին… Թրամփի օրոք տես, եղել է Օբաման, բան, բայց տնտեսությունը, որ ճգնաժամ էր, Թրամփի օրոք եւ անշարժ գույքի գներն են բարձրացել, եւ գործազրկությունն է վերացել, ժողովրդի աշխատավարձերը բարձրացել են, ժողովրդի կյանքը լավացել է»:
Մեր դիտարկմանը, որ մի խոսքով, դուք կարող եք լավ վարչապե՞տ լինել՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ, վարչապետը կա, նորմալ աշխատում է, բոլորը պադերժկա անեն, կազմակերպենք, էդ ծանրության տակ մենք չենք էլ ուզում մտածենք»:
Հարցրեցինք՝ բայց շահերի բախում չկա՞, դուք ԱԺ-ում աշխատեք, ձեր բիզնեսի համար եք լավ օրենքներ բերելու՝ Ծառուկյանը պատասխանեց, թե այսքան ժամանակ որեւիցե մի հարցում դա չեն արել. «Եթե օգուտ է ժողովրդին, պետությանը, մենք կողմնակից ենք»:
Կարդացեք նաև
Հիշեցրին՝ ցեմենտի, կլինկերի հարցում բա ի՞նչ արեցիք՝ Ծառուկյանը պատասխանեց, որ իրենք այդ ժամանակ «լիարժեք, իրական բան են ասել»: Նա ասաց, որ ցեմենտ արտադրող միայն իրենք չեն, մարդիկ անգործ կմնային. «Ես կարամ այսօր դնեմ, դուռը փակեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































