Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում

Մարտ 05,2020 23:20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ:

Նախագահ Սարգսյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը կայանում է հենց Վիլֆրիդ Մարտենսի անունը կրող կենտրոնում, քանզի Մարտենսը Հայաստանի լավ բարեկամն էր, քրիստոնեադեմոկրատական արժեքների մեծ ջատագով, ով մի քանի անգամ այցելել է Հայաստան և ում անմիջական աջակցությամբ է սկիզբ դրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցությանը Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում:

Միկոլաշ Ձուրինդայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի, որի համահիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի համագործակցության հեռանկարները:

Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը, որն իրականացվում է բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում:

«Լույս» հիմնադրամը հայտ է ներկայացրել անդամակցելու «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնին: Պարոն Ձուրինդան իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռությանը:

Զրուցակիցների կողմից ընդգծվել է կրթական, վերլուծական, հետազոտական աշխատանքի կարևորությունը, այդ թվում` պոպուլիզմի դեմ պայքարի թեմայով:

Միկոլաշ Ձուրինդայի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և մարտահրավերներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031