Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սիսիանի մի պահեստարանից գողացել են 20 միլիոն դրամի իրեր

Մարտ 10,2020 20:08

Մարտի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրենի հաղորդման համաձայն՝ մտել են Սիսիանի Լալայան փողոցի պահեստարաններից մեկն ու գողացել պղնձյա և բրոնզե իրեր, այդ թվում՝ հնագիտական նշանակության։

Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 20 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության Սիսիանի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցված միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ պահեստարանից գողություն էր արել Իշխանասար գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվեց,  բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողացած իրերի մի մասը, որոնք արդեն վաճառվել էին։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031