Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն կազմակերպված հաջողության․ «Ժառանգություն»

Մարտ 14,2020 20:36

«Ժառանգություն» կուսակցությունը, ելնելով թագավարակի (COVID-19) համաճարակի տարածման առկա վտանգավոր նախադեպերից և դրանցով պայմանավորված իրավիճակից, կոչ է անում ՀՀ իշխանությանը  հանրապետությունում արագ հայտարարել արտակարգ դրություն՝ դրանից բխող բոլոր քայլերով:

Մենք հայրենակիցներ ունենք նաև սփյուռքում, որոնք արդեն սկսել են դիմել հայրենիքին իրենց հնարավորինս պաշտպանված ապաստան տալու խնդրանքով, պետք է պետականորեն պատրաստ լինենք այս մարտահրավերին՝ օգտագործելով համավարակի դեմ պայքարի հաջողված միջազգային փորձը:

Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն կազմակերպված հաջողության, մեր քաղաքացիները պետական համակարգային հոգածության կարիք ունեն:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031