Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր տրամաբանությունն այսպիսին է, որ մենք պետք է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնենք. Նիկոլ Փաշինյան

Մարտ 16,2020 12:09

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 15.00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այն կլինի ուղիղ հեռարձակմամբ: Այս առիթով վարչապետը մանրամասնեց. «Արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված քննարկման ընդհանուր տրամաբանությունն այսպիսին էր, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք: Շատ մանրամասներ կառավարության նիստում կհնչեն, որից հետո իրավունքի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ, այնտեղ էլ պատգամավորների հարցերին կպատասխանենք: Այս քննարկումները կարևոր են, որ գնահատենք քայլերի համարժեքությունը»:

Անդրադառնալով քիչ առաջ ավարտված խորհրդակցությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այս պահին մենք ունենք կորոնավիրուսի 30 դեպք, դրանցից 19-ը Էջմիածնի հետ փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է, մնացած տասը հոգուց երեքն առաջին դեպքի կինն է և «Գոլդեն փելեսում» մեկուսացված երկու անձինք են: Այսինքն՝ մնաց յոթ, յոթից երեքը արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված հիմա մեկուսացման աշխատանքներ ենք իրականացնում:

Լավ լուրն այն է, որ մենք այս պահի դրությամբ ախտորոշել ենք մի շարք մարդկանց, և կարող ենք ասել, որ համենայն դեպս, առողջապահության նախարարն ասում է, որ կարող ենք հույս ունենալ, որ այնտեղ վարակի ավելի լայն տարածում մենք չունենք: Մնացած չորս դեպքերն առանձին վերցրած դեպքեր են»:

Խոսելով Էջմիածնում իրավիճակի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Էջմիածնում սահմանափակումներ են կիրառվել, և 129 քաղաքացու մոտ ջերմություն է նկատվել: Նրանց խնդրել ենք տուն վերադառնալ և ինքնամեկուսանալ: Հատուկ շնորհակալություն այդ անձանց համագործակցության համար»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այսօր տնտեսական ուղղության աշխատանքների հետ կապված նիստ կլինի, կքննարկեն, թե ինչ արտակարգ միջոցներ պետք է ձեռնարկեն մեր տնտեսական դինամիկան չկորցնելու համար:

ՀՀ վարչապետի տվյալներով՝ 300 քաղաքացի այս պահին մեկուսացված են, ևս 300-ի մեկուսացման համար տարածքներ են պատրաստել: Առայժմ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել՝ ըստ բժշկական ցուցումների:

Վարչապետը նաև տեղեկացրեց. «Երկու ծանր, ռիսկային դեպք ունենք, երբ հայրենակիցները թոքաբորբ են տանում, բայց շատ ծանր դեպքեր չունեն: Մյուսները կբուժվեն նույնիսկ առանց բժշկական միջամտության»:

Ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 16. März 2020

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031