Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամեն արածն ու ասածը թարս ներկայացնողների վարքագիծը փոխվել է». Թունյանը զարմացած է

Մարտ 16,2020 23:10

«Մի լավատեսական բան ասեմ: Զարմանալի է, որ այսօր առավոտից այն մարդիկ, որոնց միշտ համարել եմ, որ ոչ կառուցողական քննադատներ են, որոնք մեր ամեն արածն ու ասածը կարող են թարս ներկայացնել կամ քննադատել, ապատեղեկատվություն տարածել, վարքագծի փոփոխություն ունեն»,-կառավարության կողմից ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Որոշների մոտ այնպիսի կառուցողական մտքեր եմ կարդում, որ մի հատ էլ եմ նայում, թե ով է հեղինակը, որովհետեւ չեմ հավատում: Շնորհակալություն եմ ասում այդ մարդկանց՝ այն վարքագծի համար, որն իրենք դրսեւորելու են»,-հավելեց Բաբկեն Թունյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031