Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովի նիստն ընդմիջվեց. պատգամավորների օգնականներին խնդրեցին հեռանալ սրահից

Մարտ 18,2020 15:44 Share

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգի առաջին հարցի քննարկումից որոշ ժամանակ անց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը գործընկերներից ներողություն խնդրեց եւ հինգ րոպեով նիստը ընդմիջեց:

Վերսկսելուց հետո նա պատգամավորների օգնականներին խնդրեց դուրս գալ դահլիճից եւ ըմբռնումով մոտենալ:

Պատգամավորներից մեկը կարծես դահլիճում գտնվող լրագրողների եւ օպերատորների մասին ինչ-որ բան ասաց, ինչին ի պատասխան Մխիթար Հայրապետյանը նշեց. «Չէ, մինչեւ քսան հոգի ենք այս պահին»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ժամանակահատվածում 20 հոգուց ավելի հավաքներ չպետք է տեղի ունենան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել