Լրահոս
Օրվա լրահոսը

«1 դեպքը կարծես Չարենցավանում է. ՀՀ ողջ տարածքում ծնունդ, կներեք, թաղում, 20 հոգուց ավելի արգելվում է». Փաշինյան

Մարտ 16,2020 23:54

«Կորոնավիրուսի 15 նոր դեպք ունենք, հինգը՝ Էջմիածնում, եւ  կարծես նոր դեպք ունենք՝ Չարենցավանում: Սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունն ադեկվատ արձագանք է իրավիճակին: Իրավունքների սահմանափակմանը լուրջ պետք է վերաբերվել: ՀՀ ողջ տարածքով ծնունդ, կնունք, կներեք, թաղում, քսան հոգուց ավելի արգելվում է»,-կառավարության կողմից կորոնավիրուսի տարածմամբ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ 60 եւ ավելի տարիքի մարդիկ, հղիները, ջերմություն ունեցողներն աշխատանքի չպետք է գնան. «Ամեն օր ջերմաչափում արեք, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները: Աշխատանքն ամբողջությամբ դադարեցնելն ընդունելի չէ»:

Վարչապետը շեշտեց, որ եթե անգամ վաղը կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճի, ողբերգություն սարքել պետք չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031