Լրահոս
Օրվա լրահոսը

Ցտեսություն հավակնորդների մրցաշար

Մարտ 26,2020 21:40

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի կառավարությունը  հայտարարեց, որ մարտի 27-ից առանց կոնկրետ ժամկետ սահմանելու դադարեցնում է օդային կապը այլ երկրների հետ, պարզվեց, որ ՖԻԴԵ-ն առանց հավակնորդների մրցաշարի մասնակիցների եւ պաշտոնական անձանց անվտանգ ու ժամանակին տուն վերադառնալու երաշխիքի չի կարող շարունակել հավակնորդների մրցաշարը: Եվ համաշխարհային շախմատի ղեկավարը որոշում կայացրեց դադարեցնել այն: Մրցաշարը կշարունակվի ավելի ուշ եւ ճշգրիտ ժամկետները կհայտարարվեն մոտ ժամանակներս՝ կապված դրա գլոբալ զարգացման հետ:

Ինչպես նախատեսված էր մասնակիցների հետ համաձայնեցված հատուկ կանոններով, խաղացված 7 տուրերի արդյունքները կմնան ուժի մեջ, մրցաշարը հետագայում կվերսկսվի նույն կազմով եւ 8-րդ տուրից:

ՖԻԴԵ-ն շնորհակալություն է հայտնում շախմատիստներին, պաշտոնական անձանց, կամավորներին, կազմակերպիչների ամբողջ կազմին, ՌՇՖ-ին եւ գործընկերներին՝ ասված է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի հայտարարությունում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031