Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Հայաստանի կառավարությունը գիտակցում է՝ սա 1-2 ամիսների խնդիր չէ

Մարտ 28,2020 22:11

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «COVID-19- առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում ներկայացրեց Հայաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ։ 

«Մենք սկսեցինք այս խնդրին ուշադրություն դարձնել հունվարի կեսերից, որովհետև մենք ունեինք շատ առանձնահատուկ իրավիճակ՝ առանց վիզայի ռեժիմը Չինաստանի հետ ուժ ստացավ, երբ բռնկումը սկսվեց Չինաստանում։ Եվ մենք պետք է արագ գործեինք՝ սահմանափակելով վիրուսի հնարավոր մուտքը»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը կասեցրել է Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, ինչը, ըստ նրա, օգնեց Հայաստանի կառավարությանը ժամանակ շահել՝ պատրաստվելու համար կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը հաջողեց այդ գործում։ 

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ առողջապահության նախարարության գործողությունները համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի առաջարկություններին։ 

«Մենք փորձում ենք օգտագործել դեղամիջոցներ և մեթոդները, որոնք ամբողջովին ապացույցների վրա չեն հիմնված, որովհետև մենք շատ քիչ ժամանակ ունենք»,- ասաց նա։ Արսեն Թորոսյանը հավելեց, որ աշխատում են առողջապահության համակարգում առանձին ճյուղ ստեղծելու վրա, որը կզբաղվի միայն կորոնավիրուսի հարցերով։ Եվ մոբիլիզացնում են լքված և ոչ ամբողջությամբ ծանրաբեռնված հիվանդանոցները. «Մենք մոբիլիզացնում ենք ավելի քան 700 մահճակալ միայն կորոնավիրուսի համար, նաև՝ 70-80 ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մահճակալներ։ Ինչը կարող է մի փոքր ավելանալ»։ 

Նա նշեց, որ Հայաստանը սարքավորումներ է ձեռք բերում, բայց այստեղ էլ լոգիստիկ խնդիրներ կան, քանի որ Հայաստանից թռիչքներ շատ ուղղություններով չեն կայանում, իսկ ցամաքային տրանսպորտը շատ դանդաղ է։  Արսեն Թորոսյանը հավելեց, որ Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ սա մեկ կամ երկու ամիսների խնդիր չէ, և պետք է պատրաստ լինեն ավելիին։ 

Օnline webinar “COVID-19: Challenging General Fear”

Online webinar “#COVID-19: Challenging General Fear” on March 28 at 15:00 pm (GMT+4) ⚡An open and honest dialogue to build awareness, trust, and confidence in our collective ability to overcome universal concern and find the optimal solutions to the global challenge at hand. 🌎If you have questions for the panelists, please write in the comments 👇«#COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» առցանց վեբինար ⚡Բաց և անկեղծ երկխոսություն՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը, ձևավորելու փոխվստահության միջավայր, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք անհանգստության մթնոլորտը և արդյունավետ լուծումներ գտնենք այս համաշխարհային մարտահրավերի դեմ: 🌎Եթե ունեք հարցեր բանախոսներին, խնդրում ենք գրել մեկնաբանություներում 👇

Gepostet von At the Crossroads – На перекрестке am Samstag, 28. März 2020

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031