Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք

Մարտ 31,2020 20:11 Share

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է.

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք:

Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել