Լրահոս
Օրվա լրահոսը

«Varks.am-ի փակումը կապ չունի այս պահի իրավիճակի հետ». Մարտին Գալստյան

Ապրիլ 16,2020 12:55

«Ինչպես հայտնի է, Varks.am վարկային կազմակերպությունը լուծարվեց: Ի՞նչ եք կարծում, կարիք չկա՞ վարկային կազմակերպությունների լիցենզավորման պահանջները խստացնել եւ իմանալ սեփականատիրոջ ով լինելը»,-ԱԺ նիստում այսօր կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:

ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Գալստյանն այսպես արձագանքեց. «Դժբախտությունն այն է, որ փակվե՞ց, թե որ այն կար…մի բան կուզենայի հստակ ամրագրել: Բանկերի պարագայում ԿԲ-ի վերահսկողությունը չափազանց խիստ է: Բանկերին ստիպել ենք, որ կապիտալ գնեն, անցնեն բոլոր նորմատիվ-իրավական գործընթացներով՝ ելնելով մի փաստից՝ բանկերը գործ ունեն հանրության ավանդների հետ»:

Իսկ վարկային կազմակերպություններում, Գալստյանի խոսքով,  մեր քաղաքացիների ավանդներից մի դրամ ներդրված չէ. «Այդ կազմակերպությունները գործում են իրենց սեփականատերերի ռիսկով եւ կապիտալով, ուստի գերկարգավորման կարիք չկա: Ինչ վերաբերում է սեփականատերերի ով լինելուն, բնականաբար, դա մեզ համար դա պարզ է, որովհետեւ ֆինանսական հետախուզություն ունենք: Ամեն դեպքում, որոշվել է, որ մեկ նորմատիվ կա սահմանված, որն էլ Varks.am-ը խախտել էր դեկտեմբերին, մենք էլ դա պարզել ենք դեկտեմբերին: Ուստի Varks.am-ի փակումը կապ չունի այս պահի իրավիճակի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930