Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենը պատասխանն է այդ ոճրագործներին». Զոհրաբ Մնացականյան

Ապրիլ 24,2020 21:21

«Խոնարհվում ենք մեր զոհերի հիշատակի առաջ, բայց չենք լռում, որովհետեւ նաեւ հաղթողի զգացում պետք է ունենանք: Ենթադրվում էր, որ 105 տարի առաջ մենք պետք է բնաջնջված լինեինք, իսկ այսօր ինքնավստահ, ամուր, ոտքի կանգնած եւ ինքնություն պաշտպանած ժողովուրդ ենք, որը պետություն եւ սփյուռք է ստեղծել՝ իր ողջ կարողություններով»,-«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի սոցցանցային ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս ամենը պատասխանն է այդ ոճրագործներին, որ այն, ինչ իրենք էին ենթադրում, իրականացվելիք չէր, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր ոտքի է կանգնած եւ արդարություն ու ճանաչում է պահանջում՝ ցույց տալով, որ աշխատում է նաեւ միջազգային հանրության հետ: Ոչ միայն իր արդարությունն է պահանջում, այլեւ աշխատում, որ նման ոճրագործությունները կանխվեն»,-նշեց նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930