Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան Հրայր Թովմասյանի շնորհավորանքի` ՄԻԵԴ նորընտիր նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ապահովելու ինստիտուտների միջև գերազանց հարաբերությունների պահպանումը

Մայիս 07,2020 17:42

Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը շնորհավորել է պարոն Ռոբերտ Սպանոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն լիազորությունների իրականացման ընթացքում և ընդգծելով երկու ինստիտուտների միջև սերտ համագործակցության հանգամանքն ու դրա կարևորությունը։

Ի պատասխան նշվածի, պարոն Սպանոն ևս կարևորել է երկու դատարանների միջև համագործակցության հետագա խթանումը մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ ուղղված մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել բարձր մակարդակի չափանիշների հաստատմանը, ընդգծել երկու դատարանների միջև վերջին ժամանակներում հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ապահովելու երկու ինստիտուտների միջև գերազանց հարաբերությունների պահպանումը։

ՀՀ Սահմանադրական դատարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031