Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության կանոնները խախտած անձանց իջեցնում են տրանսպորտային միջոցներից, արձանագրություն կազմում. ոստիկանության արտակարգ ծառայությունը

Մայիս 21,2020 15:35

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։

Ոստիկանները հսկողություն են իրականացնում, որպեսզի հասարակական տրանսպորտում չլինեն նախատեսվածից ավելի ուղևորներ, վարորդները դնեն դիմակ, ձեռնոց, ունենան պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներ:

Հասարակական տրանսպորտում ուղևորները նույնպես պարտադիր պետք է լինեն դիմակներով ու ձեռնոցներով, տրանսպորտային միջոց նստելիս ախտահանեն ձեռքերը ավտոբուսի կամ միկրոավտոբուսի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ նյութերով։

Տաքսիներում վարորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցներով, թույլ չի տրվում փոխադրել ուղևորների, որոնք առանց պաշտպանիչ միջոցների են, արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Ոստիկանները հայտնաբերում են նշված կանոնները խախտած անձանց, իջեցնում տրանսպորտային միջոցներից և կազմում արձանագրություն։

Ոստիկանները արտակարգ ծառայություն են իրականացնում նաև կանգառներում ու մարդաշատ վայրերում, հսկողություն են իրականացնում, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և ունենան դիմակներ։
Հիշեցնենք նաև, որ հոգեհանգստյան և թաղման արարողություններին սրահում արգելվում է 5-ից ավելի անձանց ներկայությունը։
Պարետի բոլոր որոշումները կարող եք տեսնել gov.am կայքի «Պարետի որոշումներ» բաժնում։

Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ կանոնները խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով այս կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031