Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան գումար է ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ հաշվից

Մայիս 21,2020 15:43

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ բացված հաշվի վրա այս պահի դրությամբ փոխանցվել է 1 միլիարդ 98 միլիոն դրամ, եւ եւս 2 միլիարդ 15 միլիոն դրամ՝ պետական բյուջեից, 1 միլիարդ 420 միլիոն դրամ շուտով նորից պետական բյուջեից փոխանցում կլինի: Այս թվերն այսօր կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ չեն ներկայացնում ծախսերը:

«Ընդամենը 4 միլիարդ 540 միլիոն դրամ է, փաստացի ծախսվել է 2.4 միլիարդ դրամ եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, կատաստրոֆիկ փոքր թիվ, քանի որ տարբեր գնահատականներով մինչեւ տարվա վերջ այս գործողությունների համար մեզ անհրաժեշտ է լինելու մոտ 300 միլիոն դոլար։ Մոտավորապես 464 միլիոն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա, որոնք 1-2 ամսվա ընթացքում բերվել են այս վիճակի, ընդհանուր շինարարության արժեքը կազմել է 752 միլիոն դրամ, 464 միլիոն դրամն արդեն վճարվածն է։ Բժշկական սարքավորումների մասով՝ ընդհանուր դեռ ամբողջությամբ չծախսված գումարը, ինչը տարբեր աղբյուրներից է՝ վարկային միջոցներ, նվիրատվություն, պետական բյուջեից, մինչ օրս ընդհանուր գումարը, որը մենք կծախսենք բժշկական սարքավորումների վրա 1.6 միլիարդ դրամ է, մատակարարված արդեն 492 միլիոն դրամի, սպասողական 970 միլիոն դրամի եւ մրցութային փուլերում՝ 174 միլիոն դրամի»:

Բժիշկների պարգեւավճարների մասին էլ նախարարն ասաց՝ բուժաշխատողների հետ կնքվում են պայմանագրեր իրենց աշխատավարձերի վերաբերյալ. «Իսկ դրանից զատ լինում են նաեւ պարգեւավճարներ, որոնք միգուցե որոշ մարդկանց պատկերացումներում չտեղավորվեն, բայց նրանք ավելի քան պատշաճ են իրենց կատարած աշխատանքում եւ այդ միջոցառումները շարունակական են։ Հնարավոր է մի բժշկի այսօր x չափի պարգեւավճար լինի, վաղը լինի x+y պարգեւավճար, իսկ ասենք եւս երկու ամիս հետո, երբ իր ծանրաբեռնվածությունը թեթեւ լինի՝ կլինի x-y պարգեւավճար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031