Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նորընտիր նախագահը՝ Փաշինյանին. «Նա մեր անվտանգության աստիճանի բարձրացման գործում մեծ աշխատանք է արել»

Մայիս 21,2020 19:22

«Արցախը միշտ զգացել է ՀՀ իշխանության եւ քաղաքացիների զորեղ սատարումը»,-այսօր հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ երդմնակալության արարողությամբ ստանձնելով լիազորությունները:

Նա դիմեց արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլեւ պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովել»:

Հարությունյանը շարունակեց. «Պարոն վարչապետ, վստահեցնում եմ, որ Արցախը սատար է մայր հայրենիքին, եւ ձեր հետ համատեղ պատրաստ եմ կիսելու միացյալ հայրենիքի հիմնախնդիրների լուծման եւ մարտահրավերների դիմակայության բոլոր դժվարությունները»:

Այնուհետեւ Արցախի նորընտիր նախագահը շեշտեց, որ Արցախի բնակչության անվտանգությունը ողջ հայության անվտանգությունն է. «Մենք պատրաստ ենք որպես վահան կանգնել հայության անվտանգության եւ արժանապատվության հանդեպ սպառնալիքների դեմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031