Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանում վթարի է ենթարկվել А320 օդանավը. Զոհվել է ավելի քան 100 մարդ

Մայիս 22,2020 19:33

Պակիստանում՝ Կարաչիի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել «Պակիստանյան միջազգային ավիաընկերությունների» օդանավը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով  տեղի քաղաքացիական ավիացիայի հաղորդագրությունը:  Տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ և ընկել է բնակելի թաղամասի վրա:

А320 ինքնաթիռը հետևել է Լահորից դեպի Կարաչի: Օդանավում եղել է 99 ուղևոր և անձնակազմի 8 անդամ  է եղել: Նրանք բոլորը զոհվել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031