Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2 տարի շարունակ ղեկավարվում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներով. «Ա1+»

Մայիս 23,2020 12:55

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի հրաժարականից մոտ երկու տարի է անցել, սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դեռևս ղեկավարվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներով։

«Ա1+»-ը ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ դեռևս չեն նշանակվում ռեկտորի ընտրությունները, ե՞րբ է նախատեսված ընտրությունների նշանակումը, ե՞րբ է ավարտվում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի լիազորությունների ժամկետը։

Համալսարանից պատասխանել են, որ ՀՊՏՀ-ն ունի պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ, և ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար կազմակերպվող մրցույթի հայտարարությունը տրվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

«Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկա արտակարգ դրության պայմաններում ուսումնական հաստատությունների գործունեությունը կազմակերպվում է բացառապես հեռավար։ Ինչ վերաբերում է Դ․ Գալոյանի լիազորությունների ժամկետին, ապա համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22․08․2019թ․ թիվ 102-Ա/1 հրամանի՝ Դ․ Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը»,- նշված է պատասխանի մեջ։

«Ա1+»-ը ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ չեն անցկացվում ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունները։

Պատասխանել են՝ 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության երկարաձգման պատճառով քայլեր չեն ձեռնարկվում, սակայն հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել, նախարարությունը պատրաստվում է պարետատան հետ համատեղ քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ բուհի զարգացումն ու բնականոն գործունեությունը չխաթարվի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031