Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 16–ին, բավարարել է համալսարանի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ էլ զբաղեցնում էր այդ պաշտոնը։
«Արդարությունը վերականգնված է, համալսարանի բնականոն գործունեությունը ևս…
Շնորհակալություն խնդրով մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերին և անձանց», – նշված է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ երեկ ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բոյկոտ են հայտարարում և դադարեցնում են աշխատանքը՝ պահանջելով Կարեն Պետրոսյանին նշանակել տնօրենի ԺՊ մինչև տնօրենի ընտրությունները։


















































