Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Բոչելլին ապաքինվել է կորոնավիրուսից և դարձել արյան դոնոր

Մայիս 26,2020 23:40

Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին, որը վարակվել էր կորոնավիրուսով և այժմ ապաքինվել է, պլազմա է հանձնել` բժշկական հետազոտությունների համար, հաղորդում է ANSA գործակալությունը:

61-ամյա երգչի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր մարտի 10-ին: Բոչելլին ասել է, որ վարակված լինելու մասին չի հայտարարել, որպեսզի «անհարկի չանհանգստացնի» իր երկրպագուներին։ Բացի այդ երգչի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշի:  Տեղեկատվության  համաձայն` կորոնավիրուսով հիվանդացել է նաև Բոչելլիի կինը և երկու երեխաները:

Այժմ, երբ երգիչը հաղթահարել է վիրուսը, արյան պլազմա է նվիրաբերել՝ բժշկական հետազոտությունների համար:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031