Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը լուրջ վնասվածք է ստացել. ձեռնամարտ Թուրքիայի խորհրդարանում. Ermenihaber

Հունիս 10,2020 14:55

Շուկաներում և թաղամասերում պարեկային հսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պատգամավորների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի և իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օլջայ Քըլավուզի միջև նախ լարվածություն է առաջացել, որին հետևել է արդեն ձեռնամարտը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գործի են դրել բռունցքները, ինչի պատճառով նիստը ընդմիջվել է։

ԺՀԿ-ական ընդդիմադիր պատգամավոր Օզգյուր Օզելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ փորձ է արվել իրենցից խլել խոսելու իրավունքը և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորը հարվածել է իրեն ներս մտնելիս։ Նա ընդգծել է նաև, որ իր ընկերների միջամտության շնորհիվ է իր վրա կատարված հարձակումը կասեցվել, իսկ Օլջայ Քըլավուզը լուրջ վնասվածք է ստացել։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930