Լրահոս
Օրվա լրահոսը

Կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ. ամփոփվել են հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական անդամների քվեարկության արդյունքները

Հունիս 15,2020 17:22

Հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության արդյունքները:

ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին:

Հիշեցնենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված էին պրոֆեսորադասախոսական կազմի 20 թեկնածու:

Քվեարկության հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանը «Zoom» հարթակի միջոցով ներկայացրել է արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 85 անդամ: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Ըստ քվեարկության արդյունքների՝ առավել շատ ձայներ են հավաքել Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը:

ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը, ըստ քվեարկության արդյունքների, հավաքել են հավասար միավորներ, ինչի համար, ըստ նախապես սահմանված կարգի, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որը տեղի կունենա նույն ընթացակարգով հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930