Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասեն՝ Ծառուկյանի տնից գտել են այլմոլորակայինների բազա, տիեզերանավ …Արա ինչ տիպ են, բայց». Արման Աբովյանը՝ ԱԱԾ-ին

Հունիս 18,2020 14:43

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ ԲՀԿ-ն հանդիպումներ էր ունենում Վանեցյանի, այլ ուժերի հետ, հարված իշխանություններին թիկունքից նախապատրաստվե՞լ է ԲՀԿ-ի կողմից՝ պատասխանեց. «Վանեցյանի հետ հանդիպումները, որոնք կայանում են, եղել են, որոնք ապագայում կլինեն, որոնք բավականին լուրջ քաղաքական պրոցես են գեներացնում, նորմալ է այս քաղաքական իրավիճակի հետ: Նորմալ է: Մենք միշտ ասել ենք այն, ինչ կա, երբ չենք հանդիպել, ասել ենք՝ չենք հանդիպել, չենք համագործակցել, ասել ենք՝ չենք համագործակցում: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է, քան փորձում են ներկայացնել»:

Aravot.am-ը հարցրեց՝ Վանեցյանին մեղադրում են հակահեղափոխություն անելու փորձերի մեջ, նախկին իշխանությունների հետ կապերի մեջ ու մեկ էլ իմանում ենք, որ Ծառուկյանը իր հայտարարությունն անելուց առաջ նույնիսկ հանդիպել է Վանեցյանի հետ, ի՞նչ է քննարկվել՝ Աբովյանը պատասխանեց. «Պրոցես է գնացել, մենք հո ռոբոտ չենք»:

Հարցին՝ ճի՞շտ են հրապարակումները, որ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի տանը փորձել է թունելներ գտնել դեպի Բելառուսի դեսպանատուն տանող՝ Արման Աբովյանն ի պատասխան ծիծաղեց. «Ես որ դա կարդացի, առաջին տպավորությունը անեկդոտի նման էր: Ի՞նչ ասեմ, ԱԱԾ-ին մի քիչ կրեատիվ է պետք է ավելացնել, իսկ ինչո՞ւ չնկարեցին թունելները: Սա այնքան աբսուրդ ապուշություն է, ո նույնիսկ չգիտեմ ինչ ենք խոսում: Չզարմանաք, որ ԱԱԾ-ն վաղը հայտարարի, որ գտել են այլմոլորակայինների պուճուրիկ բազա, դրա հետ մեկտեղ գտել են երկու հատ անցյալից եկած մարդիկ, տիեզերանավ էլ, ըստ երևույթին, գտել են, ամեն ինչ սպասելի է: Արա ինչ տիպ են, բայց: Ես մեկ-մեկ կարդում եմ, ասում եմ՝ տեսնես ո՞վ է համակարգում սրանց տեղեկատվական գրոհները, արա փոխեք շուտ: Դուք ձեզ այնպես եք վարկաբեկում կամ հնարքը ԲՀԿ-ի տոմսերի մեջ: Արա, մի քիչ հետաքրքիր բաներ մտածեք»:

Վանեցյանի հետ այգում հանդիպումների, հակահեղափոխության եւ այլ մանրամասների մասին՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930