Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը զանգահարել է Պուտինին և տեղեկացրել, որ չի մասնակցելու Հաղթանակի 75-րդ ամյակին նվիրված ռազմական շքերթին

Հունիս 18,2020 17:25 Share

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը տեղեկացրել է Պուտինին, որ չի կարող մասնակցել Մոսկվայում Հաղթանակի 75-րդ ամյակին նվիրված ռազմական շքերթին, քանի որ Ադրբեջանում երկարացվել են կարանտինային միջոցառումները:

Նշվում է, որ ռազմական շքերթին մասնակցելու է Ադրբեջանի պաշտպանության նախարարը և 75 զինծառայող: Ըստ տեղեկության՝ Պուտինն իր հերթին ասել է, որ ըմբռնումով է մոտենում իրավիճակին:

Ռուսական լրատվամիջոցներն էլ՝ հղում անելով Կրեմլի հաղորդագրությունը, գրում  են, որ հեռախոսային զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել