Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի ամուսինը պատրաստվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինել Դոնալդ Թրամփին

Հուլիս 05,2020 16:43

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ արդեն առաջիկա ընտրություններում ցանկանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինել Դոնալդ Թրամփին: «Մենք պետք է Աստծուն հավատալով, մեր երազանքին հավատալով եւ մեր ապագան կառուցելով կյանքի կոչենք Ամերիկայի խոստումները»,-գրել է 43-ամյա Ուեսթը:

ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2020 թվականի նոյեմբերին: Եվ եթե Քանյեն հաջողության հասնի, սպորտը կլինի երկրի նոր նախագահի օրակարգում: Նա անձամբ է ճանաչում ամերիկացի մարզական աստղերից շատերին՝ թենիսիստ Սերենա Ուիլյամսին, լողորդ Մայքլ Ֆելպսին, բռնցքամարտիկ Մայք Թայսոնին, բեյսբոլիստ Բարրի Բոնդսին, անգամ դերասան Բոբբի Բուշեին, որը գերազանց ամերիկյան ֆուտբոլիստ է դարձել: Քանյե Ուեսթի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բասկետբոլի գերաստղերը՝ Շաքիլ Օ՝Նիլը, Լեբրոն Ջեյմսը, Քոբի Բրայանթը, Մայքլ Ջորդանը, Չարլզ Բարքլին, Դերրիկ Ռոուզը, Թիմ Հարդուեյը, Օ Ջեյ Սիմփսոնը, Դուեյն Ուայթը, Ֆիլ Ջեքսոնը, անգամ NBA-ի հանրահայտ մեկնաբաններ Մարվ Ալբերտը եւ Հովարդ Քոսելլը:

Քանյեն սիրում է նաեւ տափօղակով հոկեյը, եւ նրան Լոս-Անջելեսում ու Չիկագոյում երբեմն տեսնում են հոկեյի հանդիպումներին:

Քանյե Ուեսթի մասին խոսելով անպայման հարկ է նշել, որ նա թողարկում է Yeezy սեփական արտադրության  մարզակոշիկները, ինչի արդյունքում Forbes-ի գնահատականներով դարձել է միլիարդատեր: 2019-ին այս ապրանքատեսակի վաճառքից ստացված շահույթը կազմել է $1,3 միլիարդ: Հենց  Քանյեի արտադրած մարզակոշիկների բրենդն է դարձել Nike-ի եւ Air Jordan-ի գլխավոր մրցակիցը: Yeezy կրել նախընտրում է նաեւ Բրուքլին Բեքհեմը՝ լեգենդար ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի որդին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031