Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 112 հազար 764 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 114 հազար 175 տոննա հաց:
Մասնագետների խոսքով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ:
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































