Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կլինի, սա միակ միջոցն է՝ առանց դիմակի կյանք վերադառնալու

Հուլիս 07,2020 13:45

«Կոնսեսուսային մի իրավիճակ կա, որ աշխարհի հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է: Այդ համոզումը սկզբում չկար, մենք անորոշության մեջ էինք ապրում, այդ համոզումը եկել է ժամանակի ընթացքում»,-այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին հարցին:

Ըստ նախարարի, այդ համոզման զարգացմանը զուգընթաց՝ երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը. «Մոդեռնա ընկերության պատվաստանյութը դրանցից մեկն է, ամենահավանականը, բայց միակը չէ: Կան ավելի խոշոր արտադրողներ, որոնք գրիպի, կարմրուկի պատվաստանյութեր են արտադրում, եւ մենք միշտ գնել ենք, միշտ օգտագործել ենք լավագույնը: Կորոնավիրուսի պատվաստանյութի մասով բանակցությունները գնում են, բայց նախնական են: Այստեղ ապագա արտադրանքի անորոշությունները շատ են, օրինակ` տարբեր երկրներ ի սկզբանե գնելով դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված մեծ խմբաքանակներ… անգլիական մի պարբերական գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 մլն դոզա պատվաստանյութ իր բնակչության համար, մոտ 500 մլն ֆունտով, ինչը նշանակում է՝ այլ պետություններ դրան հասանելիություն չեն ունենա, քանի որ ենթադրաբար նրանք ուշացել են: Հիմա կարծես մրցավազքի նման մի բան կա՝ բոլորը փորձում են չարտադրված եւ չհաստատված պատվաստանյութ գնել, նույնիսկ տարբեր տեղեկություններով, գումարը նախապես վճարելով»:

Նախարարի խոսքով՝ բանակցությունների մեծ մասը գաղտնիության քողի տակ է, ՀՀ-ն սկսել է խոսակցությունն ուղիղ արտադրողների եւ հավաքական գնորդների հետ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքին, որոնք կարող ենք միանգամից հարյուր երկրի համար գնել ու հավասար բաշխել:

Եթե նախկինում պատվաստանյութերի փորձարկումները երկար տարիներ էին տեւում, ապա հիմա, ինչպես նախարարն ասաց, գիտական առաջընթացն ու իրավիճակն աշխարհին թույլ են տալիս փորձարկումներ անել ավելի արագ:

«Պատվաստանյութը մարդկության պատմության մեջ հայտնաբերված երբեւէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններ են, ավելի անվտանգ, քան օրինակ սննդային թունավորումները, որոնք ավելի շատ մարդ են սպանում, քան պատվաստանյութերը, որոնք ընդհանրապես ճիշտ են օգտագործում, հակացուցումները ճիշտ են պահպանում: Մենք, բարեբախտաբար, երկար տարիներ լուրջ կողմնակի ազդեցություն պատվաստանյութերից չենք ունեցել եւ աշխատելու ենք չունենալ: Միայն պատվաստանյութի առկայությունն է մեզ թույլ տալու վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց դիմակների»,-ասաց նախարարը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031