Լրահոս
Օրվա լրահոսը

Քաթարը օլիմպիական խաղեր կազմակերպելու 3-րդ փորձն է կատարել

Հուլիս 28,2020 20:35 Share

Քաթարը պաշտոնական նամակով դիմել է ՄՕԿ-ին՝ 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերը եւ պարալիմպիկ խաղերը կազմակերպելու առաջարկով:

Սա աշխարհի խոշորագույն մարզական համալիր միջոցառումը հյուրընկալելու՝ Քաթարի 3-րդ փորձն է: Ավելի վաղ այս երկիրը ցանկություն էր հայտնել հյուրընկալել 2016 եւ  2020 թվականների Խաղերը, սակայն ՄՕԿ-ը դրանք տվեց Ռիո-դե-Ժանեյրոյին եւ Տոկիոյին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել