Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան․ Մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ

Հուլիս 29,2020 19:25

«Մենք բոլորս տեսնում ենք բացարձակ թվով, ինչպես նաև կատարված թեստերի տոկոսային թվով նոր դեպքերի անկում, որը տեղի է ունենում դանդաղ»,- պարետատան նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ իրենց տվյալներով՝ ամենաշատ բուժառու ունեցել են հուլիսի 6-ին․ «Եթե դա համաճարակաբանորեն համարենք պիկ, ապա պիկը եղել է հենց այդ օրը, և այդ օրվանից անց մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել։ Եվ վերջին օրերը արձանագրում են նույն տենդենցը։ Շարունակելով մեր համաճարակաբանական բոլոր պարզ կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորությունը և ձեռքերի ախտահանումը, մենք ռեալ շանս ունենք տեմպը պահելու, և ինչու ոչ՝ արագացնելու՝ հասնելու այնպիսի իրավիճակի, ինչպես նշեցի, որ այլևս ճգնաժամ չհամարենք այս իրավիճակը»։

Արսեն Թորոսյանը նշեց, որ վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չկա․ «Հակառակը՝ մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ՝ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ, թե՛ վերակենդանացման մահճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն, և անհրաժեշտություն ունենք որոշում կայացնել, թե ի՞նչ ենք անելու նրանց հետ։ Դրանով պայմանավորված մենք աստիճանական գնալու ենք այդ մահճակալային ֆոնդի հետծավալման։ Իհարկե՛, միշտ պատրաստ լինելով 1-2 օրվա մեջ դրանց նորից նույն ծավալով աշխատեցնելու՝ հաշվի առնելով, որ իրավիճակը կարող է նորից փոխվել, եթե մենք չշարունակենք այս հակահամաճարակային կանոնները լավ պահպանել, ինչը, իհարկե՛, մեր բոլորի գործն է, և մենք կարող ենք դա թույլ չտալ։

Եվ հետևաբար՝ երեք բժշկական կենտրոններ, նախնական ասեմ՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը, օգոստոսի 1-ից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին, որովհետև նրանք շարունակելու են մատուցել ծառայություններ մեր ազգաբնակչությանը։ Եվս երեք կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվ այդ տրամաբանությամբ՝ կգնանք այնքան, ինչքան պետք լինի, այսինքն՝ հավելյալ մահճակալային ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ հիմա արդեն մոտ 2700-2800 մահճակալային ֆոնդը պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու, որպեսզի կարողանանք այդ մարտահրավերին դիմադրել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031