Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները Խարկովի կենտրոնական հրապարակում ընկերական մրցամարտ կանցկացնեն Ուկրաինայի ընտրանու հետ

Օգոստոս 22,2020 14:15

Հայաստանի ազգային հավաքականի տասը բռնցքամարտիկներ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ համատեղ ուսումնամարզական արտագնա հավաք են անցկացնում Ուկրաինայում: Նախաձեռնողը եւ իրականացնողը Հովհաննես Հովսեփյանն է եւ Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան: Մեր մարզիկները կլիմայափոխվելուց հետո սկսել են համատեղ մարզումները հյուրընկալող երկրի ընտրանու հետ:

Նախատեսվում է, որ օգոստոսի 23-24-ին կկազմակերպվի բացօթյա ընկերական մրցամարտ: Այն ամենայն հավանականությամբ կկայանա Խարկովի կենտրոնական հրապարակում եւ նվիրված կլինի քաղաքի օրվան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31