Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական հիվանդանոցը հաստատել է՝ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են

Օգոստոս 24,2020 20:20

Գերմանական «Շարիտե»  հիվանդանոցը, որտեղ այժմ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարել է, որ նրա հետազոտության արդյունքները վկայում են թունավորման մասին:

Գերմանացի բժիշկների  պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նա թունավորվել է խոլինէսթերազի ինհիբիտորների խմբին պատկանող նյութից:

Նշվում է նաև, որ դեռևս չի պարզվել, թե կոնկրետ որ նյութն է թունավորման պատճառ դարձել, այս պահին ևս մեկ հետազոտություն է կատարվում։

Ըստ տեղեկատվության՝ Նավալնին շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական կոմայի մեջ, նրա վիճակը լուրջ է, բայց ներկա պահին կյանքին անմիջական սպառնալիք չկա:

Ընդդիմադիր գործչի հիվանդության հնարավոր հետևանքները դեռ անհայտ են, բայց այն կարող է ազդել հատկապես նյարդային համակարգի վրա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Բազում թերթերից միան «Առաւօտն» էր քիչ թէ շատ մօտ թարգմանել “был отравлен – веществом из группы ингибиторов холинэстеразы” նախադասութիւնը, բայց եւ այնպէս նորից սխալ:

    Ուրեմն խոլինէսթերազը «բարի» ֆերմենտ է, առանց որի մարդը չի կարող ապրել: ‘Ինհիբիցիա’ նշանակում է «ճնշել, արգելակել», իսկ համապատասխան նիւթը՝ ինհիբիտոր: Բազմահազար քիմիական նիւթեր (դեղեր, թոյներ) կարող են տարբեր ֆերմենտների ինհիբիտոր լինել: Որոշ միացութիւններ էլ խոլինէսթերազի համար ինհիբիտոր կարող են լինել. այսինքն տուեալ նիւթը ներարկելով՝ խոլինէսթերազի աշխատանքն արգելակւում է:

    «Հրապարակ» թերթում խոլինէսթերազն է թոյնը 😀 😀 😀 Տէ՜ր Աստուած:

    ՅԳ. Ճիշտ տարբերակը՝ «… , որ նա թունաւորուել է խոլինէսթերազԻ ինհիբիտորների խմբին պատկանող նյութից»:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31