Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Կարմիրաղբյուրում սպանության համար ձերբակալվածը ԱԱԾ նախկին պաշտոնյայի որդին է

Սեպտեմբեր 02,2020 22:40

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում 39 ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը Երեւանից էր, նախկին պաշտոնյայի որդի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին  02-ի սահմաններում  կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում Երևանի 35-ամյա բնակիչը Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

«Ինքը մեր գյուղի թոռն է, կարող է տարին մեկ կամ երկու անգամ գյուղ գան, իրենց ազգատոհմը շատ բարի ու գրագետ մարդիկ են: Նույնիսկ շոկի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչ կարող է կատարված լինել, որ այդ տղային այդպես հունից հանած լինի: Կիրթ ընտանիք են, մայրը՝ բորտ ուղեկցորդուհի  է եղել, հայրը՝ Ազգային անվտանգությունում է աշխատել»,- Aravot.am-ին Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ ասաց Կամո Չոբանյանը:  Ըստ նրա, սպանված երիտասարդն էլ Բերդ համայնքի բնակիչ է եղել:

Նրա խոսքով ՝սպանությունը կատարվել է սպանության մեջ կասկածվողի ազգականի տանը. «Որտեղ որ սպանել է, միայնակ մարդ է ապրում, էլի քաղաքից  է, մեր գյուղում հայրական տուն ունի, այս պահին այստեղ է եղել, մշտական չի ապրում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930