Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան․ Դատարանը ընդհանրապես պատրաստ չի Մարտի 1-ի գործով իրականացնել արդարադատություն

Սեպտեմբեր 09,2020 14:28 Share

«Դատավարությունը իրոք ֆարս է, բայց բոլորովին ոչ այն պատճառաբանությամբ՝ ինչ-որ հիմա հայտարարում են այդ անձինք»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի կենտրոնում, անդրադառնալով Մարտի 1-ի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների հայտարարությանը, թե իրենք ֆիզիկապես չեն մասնակցելու դատական նիստերին, ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։

Նրա կարծիքով՝ դատարանը ընդհանրապես պատրաստ չի Մարտի 1-ի գործով իրականացնել արդարադատություն․ «Դատարանը ցանկացած միջնորդություն լուծում է այնպես, ինչպես իրենց առարկություններում, իրենց հայտարարություններում, իրենց դիրքորոշումներում կարծիք են ներկայացնում մեղադրողները։ Դատարանը այս գործով մեղադրողներից մեկն է, որը այդ պատմուճանով հայտնվել է դատավորի աթոռին այդտեղ նստած։ Այսինքն՝ մենք, ըստ էության, հակառակ կողմերում ենք՝ մի կողմից մենք ենք՝ ամբաստանյալները և նրանց պաշտպանները, մյուս կողմից՝ մեղադրողները և դատարանը։ Իրոք, որ սա կարելի է համարել ֆարս»։

Հայկ Ալումյանը հնարավոր է համարում, որ գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները այլ պատճառներ ունեն նիստերին ֆիզիկապես չմասնակցելու համար, սակայն այդ կերպ փորձում են էլ ավելի մեծ ճնշում գործադրել դատարանի վրա․ «Հավատացնեմ իրենց, որ դատարանի վրա երևում է, որ ճնշում առկա է եղել մեղադրանքի կողմի կողմից արդեն իսկ, որովհետև այն որոշումները, որ դատարանը կայացնում է ի վնաս պաշտպանական կողմի, դրանք այլ կերպ, քան ճնշման ազդեցության տակ սովորաբար չեն կայացվում՝ ակնհայտ ապօրինի որոշումներ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930