Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները Ազատության հրապարակում ելույթի ժամանակ դիմակ չկրելու համար տուգանեցին Խաչիկ Ասրյանին

Սեպտեմբեր 19,2020 22:55 Share

Ազատության հրապարակում այսօր հրավիրված «համազգային հավաքի» մեկնարկին «Միասնական Հայաստան» ազգային շարժման հիմնադիր Խաչիկ Ասրյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց ծափերով ողջունել Ազատության հրապարակում մեծաթիվ քանակությամբ ներկա Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ իրենց պրոֆեսիոնալ ծառայության համար:

Մի քանի րոպե անց ոստիկանները մոտեցան ամբիոնի մոտ գտնվող Խաչիկ Ասրյանին եւ ընդհատելով ելույթը՝ դիմակ չկրելու համար տուգանեցին նրան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել