Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան․ «Ժամանակն է նորից երազենք, որ ապագա 30 տարում կառուցենք իրական, ամուր, հզոր պետություն»

Սեպտեմբեր 21,2020 12:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«29 տարվա մեջ ունեցանք և՛ մեծ հաղթանակներ, և՛ դժվարություններ, և՛ պարտվեցինք։ Կարծեմ՝ բոլոր լավ և վատ դասերը սովորել ենք։ Եվ ժամանակն է նորից երազենք, որ ապագա 30 տարում կառուցենք իրական, ամուր, հզոր պետություն»,- սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Հարցին, թե արդյոք Հայաստանը իսկապես անկա՞խ է, նա պատասխանեց․ «Հավատացեք ձեր ուժերին։ Աշխարհում որևէ մեկը չկա, որ ձեզ, ինձ, մյուսներին կարողանա կառավարել, եթե մենք ուժեղ ենք։ Եթե ձեզ թվում է, 29 տարի առաջ բոլորս սպասում էինք, որ Հայաստանը անկախ լինի, սխալվում եք։ Մենք բոլորով՝ հայերով, հավատացինք և ստացանք այն, ինչ ուզում ենք։ Եթե այսօր էլ հավատանք, կարգապահ լինենք, կազմակերպված լինենք, հստակ նպատակ և ծրագիր ունենանք, ապա կհասնենք դրան»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: