Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան․ Մեր շահերի համընկման դեպքում Ռուսաստանի դարպասն է Հայաստանը, Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին

Սեպտեմբեր 21,2020 13:40 Share

Լրագրողները Եռաբլուրում Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին խնդրեցին անդրադառնալ «Դոսյե» («Досье») կենտրոնի հրապարակմանը։

Հիշեցնենք՝ ըստ կենտրոնի հրապարակման, Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։ Հրապարակման մեջ հիշատակվում են նաև ԱԱԾ նախկին տնօրենների անուններ՝ Կառլոս Պետրոսյան, Գեորգի Կուտոյան, Արթուր Վանեցյան։

«Դա մեր ներքին անվտանգության խնդիրն է, և մեր ներքին անվտանգությունը ԱԱԾ-ն է պարտավոր, որ նման բան չանի։ Եթե մենք դա տանում ենք դեպի Ռուսաստան, կարող եմ ասել նույն հաջողությամբ Արևմուտք կամ Եվրոպա, հասկանում եք՝ դա մեր ներքին խնդիրն է, որ պետք է ավելի խիստ լինենք»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը պատերազմում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ․ «Դրա համար մենք պետք է զգույշ լինենք պետությունների հետ հարաբերություններում։ Մեր շահերի համընկման դեպքում Ռուսաստանի դարպասն է Հայաստանը, Ռուսաստանը պետք է օգնի Հայաստանին։ Եվ դուք գիտեք՝ այս խոշոր պետությունների վերադասավորման մեջ մենք պետք է խելոք լինենք, ճիշտ քաղաքականություն վարենք։ Չեմ ուզում շեշտել Ռուսաստան, Ամերիկա, Արևմուտք կամ Եվրոպա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել