Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը ստացել է բեկորային վիրավորում, նրան վիրահատել են». Հովհաննես Հարությունյան

Հոկտեմբեր 02,2020 23:50

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը վիրավորում է ստացել պատերազմական գործողությունների ընթացքում՝ Հադրութում: Նրան երեկ վիրահատել են:

Aravot.am-ի հետ զրույցում նրա ընկերը, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմնադիրներից Հովհաննես Հարությունյանը նշեց, որ այսօր նրան տեղափոխել են պալատ ու մանրամասնեց. «Շտապօգնության մեքենայով Մանուելին տեղափոխել են Երևան, երեկ վիրահատությունն արվել է, ամեն ինչ նորմալ է: Փառք Աստծո, Մանուելն իրեն լավ է զգում: Վնասվածքը եղել է բեկորային՝ ձեռքերին ոտքին: Մատները, ձեռքերը շարժվում են, ոտքը շարժվում է: Ական է պայթել, բեկորները երկու ձեռքերի, ոտքի մեջ են մտել, ոտքը, ձեռքերը վիրահատել են, լրիվ բեկորները մաքրել: Փառք Աստծո, մկանները կտրված չեն»:

Մանուել Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և նրանց ընկեր, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմնադիրներից Արտակ Մարգարյանը միասին են մեկնել Արցախ: Ցավոք, Արտակ Մարգարյանը զոհվել է:

Հովհաննես Հարությունյանն ասաց, որ Մանուելի վիրավորման պահին ինքը Հադրութում չի եղել, Ստեփանակերտ գնալիս է եղել. «Ես Հադրութից դուրս եմ եկել, իրենց հետ եղել է այդ դեպքը՝ առաջնագծում: Ես Հադրութից գալիս էի Ստեփանակերտ, որ իրենք էլ գային մեքենայով ինձ մոտ»:

Հովհաննես Հարությունյանը հայտնեց, որ մոտ օրերս Մանուել Մանուկյանին դուրս կգրեն հիվանդանոցից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մանուել Մանուկյանի եղբոր՝ Սամվել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031