Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանին Մատաղիսի վերաբերյալ Ալիեւի պնդումը հիշեցրել է հայտնի անեկդոտը. «Դուք էլ ասեք՝ ինչ ուզել՝ արել եք ու ինչքան ուզել՝ արել եք»

Հոկտեմբեր 03,2020 21:30

Ադրբեջանի նախագահ Ալիեւը պնդումներ էր արել Մատաղիսի վերաբերյալ:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում պատասխանելով այդ մասին Aravot.am-ի հարցին, թե ինչքանո՞վ է Ալիեւի ասածը համապատասխանում իրականությանը ու ի՞նչ իրավիճակ ունենք Մատաղիսում, պատասխանեց. «Ինչ վերաբերում է Ալիեւի պնդումներին, հիշեցի հայտնի անեկդոտը՝ ով ինչ ուզենա՝ կասի, դուք էլ ասեք՝ ինչ ուզել՝ արել եք ու ինչքան ուզել՝ արել եք»:

Ինչ վերաբերում է Մատաղիսին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ դիրքի մասով մարտավարական բնագծեր չի կարող ներկայացնել, իրավիճակը բավականին ծանր էր հյուսիսում ու բավականին ծանր էր հարավում. «Դիրքերի մասին ու բնագծերի մասին առանձնահատուկ չենք նշելու: Ծանր մարտեր են գնում ու դիրքային փոփոխություններ հաճախ են լինում թե՛ աջ ու թե՛ ձախ, հետեւաբար բերեք չֆիքսվենք: Համառ մարտեր են, դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են, մի ժամ հետո մենք կվերցնենք էս դիրքը, մի ժամ հետո կարող ենք շրջանցել մարտավարական առումով եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031