Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ այլ ի՞նչ էինք սպասում մենք ադրբեջանական կողմից, ես այլ բան չէի սպասում». Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի սուտ լուրերի մասին

Հոկտեմբեր 10,2020 21:57 Share

Ինչքա՞ն է տեւելու հրադադարը, կա՞ կոնկրետ պայմանավորվածություն: Այս հարցերն էին այսօր ուղղում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին: Նա քիչ առաջ հրավիրված ասուլիսում պատասխանեց, որ դրա մասին կհայտարարվի, չի կարող ասել. «Ես չունեմ այդպիսի տեղեկություն»:
Արծրուն Հովհաննիսյանը խնդրեց դիրքային փոփոխությունների մասին հարցեր չբարձրացնել մամուլի ասուլիսների ժամանակ, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Սյունիքում հիմա նորմալ իրավիճակ է, որեւէ մարտական գործողություն չկա. «Մեր զոհվածների մասին տեղեկությունները թարմացվում են, եւ հրադադարը եւս մի հնարավորություն է, որ ավելի ստույգ տվյալներ ներկայացվեն»:
Հարցին՝ ադրբեջանական կողմը ջանքեր չի խնայում՝ ցույց տալու, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարը, միջազգային հանրության համար ունե՞ք այս սուտը հերքող փաստեր՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Միշտ չի, որ պետք է ինչ-որ բան հերքենք, կամ հավաստենք, կամ ջանք գործադրենք՝ ինչ-որ բան ապացուցելու համար: Իսկ այլ ի՞նչ էինք սպասում մենք ադրբեջանական կողմից, ես այլ բան չէի սպասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031