Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում և Բրատիսլավայում տեղի են ունեցել Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան դատապարտող բողոքի ցույցեր

Հոկտեմբեր 11,2020 22:42

Հոկտեմբերի 9-ին, Վիեննայում և Բրատիսլավայում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։

Վիեննայի կենտրոնում Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության և Ավստրիայում գործող հայկական միությունների կողմից կազմակերպված ցույցին մասնակցել են շուրջ 1000 հայեր՝ ներառյալ Ավստրիայի դաշնային երկրամասերից։

Վիեննայում ցույցը մեկնարկել է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց, այնուհետև ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Ավստրիայի դաշնային նախագահի նստավայր։ Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և հանդես եկել կոչերով՝ Ավստրիայի պետական իշխանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիների, զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության վրա և կոչ անելով Արցախի Հանրապետությունն անհապաղ ճանաչել։ Պաստառներ էին բարձրացվել «Ոչ պատերազմին», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Մենք կառուցում ենք, դուք ոչնչացնում եք», «Կանգնեցրեք բռնապետերին» և այլ կոչերով։

Բրատիսլավայում՝ Սլովակիայի կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցույցին մասնակցել են Սլովակիայում բնակվող շուրջ 70 հայեր։ Ցուցարարների շարքերում էին նաև սլովակներ և հույներ։ Ցուցարաները պաստառներ էին բարձրացրել «Կանգնեցրեք թուրքական ագրեսիան», «Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են և երկու հանցագործ», «Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը» և այլ կոչերով։ Ցույցին մանրամասնորեն անդրադարձել է Սլովակիայի հանրային RTVS հեռուստատեսությունը՝ գլխավոր լուրերի ուղիղ թողարկման ժամանակ` ներկայացնելով ԼՂ հակամարտության պատմությունը և ներկա իրավիճակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031